Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ըմպելիքներում կիտրոնի կտորները կարող են վնասել. news.am

Ըմպելիքներում կիտրոնի կտորները կարող են վնասել. news.am

Կիտրոնի կտորները, որոնք բարերում եւ ռեստորաններում հաճախ ավելացնում են ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներին, կարող են վարակ հարուցել: Սա պարզել են Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները: Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of Environmental Health ամսագրում:

Գիտնականները 21 ռեստորաններում ըմպելիքներում եղած կիտրոնի կտորներից քսուկներ են վերցրել: Այդ նմուշների 70 տոկոսում միկրոօրգանիզմների աճ է նկատվել: Հետազոտողներն, ընդհանուր առմամբ, հայտնաբերել են միկրոօրգանիզմների 25 տարբեր տեսակներ, որոնք բոլորը տեսականորեն կարող են վարակ հրահրել:

Հետազոտողների խոսքով՝ ռեստորանների եւ բարերի աշխատակիցները հպվում են կիտրոնին, այն կտրում, կտորները տուփի, գավաթի կամ բաժակի մեջ դնում, որտեղից որոշ ժամանակ անց վերցնում եւ ըմպելիքի մեջ են դնում: Այսպես, միկրոօրգանիզմները հեշտությամբ հայտնվում են կիտրոնի կտորների վրա (հաճախ հենց աշխատակիցների ձեռքերից կամ կեղտոտ մակերեւույթից), իսկ ընպելիքներում ալկոհոլը ոչ միշտ է թունդ, որպեսզի դրանք ոչնչացնի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. MedikForum
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ